Դոնալդ եւ Մելանյա Թրամփները բոյկոտի սպառնալիքներից հետո Քենեդու անվան Կատարողական արվեստի կենտրոնի պարգեւները հանձնելու
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյան չեն մասնակցի Վաշինգտոնում Ջոն Քենեդու անվան Կատարողական արվեստի կենտրոնի պարգեւները հանձնելու արարողությանը: Այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է Газета.ru-ն:
«Նախագահը եւ առաջին տիկինը որոշել են այս տարի չմասնակցել, որպեսզի դափնեկիրներին հնարավորություն տան տոնել՝ քաղաքականության ուղղությամբ չշեղվելով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Հաքաբի Սանդերսը ուղղակիորեն չի հիշատակել բոյկոտի ինչ-որ սպառնալիքի մասին: Հայտարարության մեջ նշված է, որ Դոնալդը եւ Մելանյան շնորհավորում են բոլոր մրցանակակիրներին:
Ինչպես նշում է The New York Times-ը, նման որոշում է, հավանաբար, ընդունվել ամերիկյան առաջնորդի մասնակցության դեպքում արարողությունը բոյկոտելու դափնեկիրների սպառնալիքներից հետո:



