ԱՄՆ-ում հայը բժշկի դեմ դատական հայց է ներկայացրել սխալ ախտորոշման պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում ազգությամբ հայ Զավեն Ղազանչյանը դատական հայց է ներկայացրել իրեն սխալ ախտորոշում տված բժշկի դեմ, հաղորդում է blog.cvn.com-ը։
2011 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած աղեդիտման ժամանակ բժիշկ Դեւիդ Վաստոլբան հիվանդի՝ Զավեն Ղազանչյանի աղիներում պոլիպներ եւ այլ աղիքային խնդիրներ է հայտնաբերել։ Սակայն մեկ ու կես տարի անց, երբ Ղազանչյանը եւս մեկ ագամ աղեդիտում անցավ, հաստ աղիքի քաղցկեղ ախտորոշվեց։ Ավելին, բժիշկները նրա լյարդում եւս մետաստազային ճյուղավորումներ են հայտնաբերել։ Դատարանում հայցվորի փաստաբան Հերի Ռոբերթսը հայտարարել է, որ իր հաճախորդին բժիշկն անհրաժեշտ ուշադրություն չի հատկացրել, եւ եթե պոլիպները ժամանակին հեռացվեին, քաղցկեղից հնարավոր կլիներ խուսափել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



