ՀՀ-ում ծանր հանցագործությունների նվազում է նկատվել շուրջ 18 դեպքով. բացահայտումները կազմել են 85 տոկոս
SOCIETY2017թ. ծանր հանցագործությունների նվազում է նկատվել՝ շուրջ 18 դեպքով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ 2016 թվականին՝ օգոստոսի 17-ի դրությամբ գրանցվել է առանձնապես ծանր եւ ծանր հանցագործության 53 դեպք, իսկ այս տարի՝ նույն ժամանակահատվածում 35: Դիտարկվող ժամանակահատվածում ծանր հանցագործությունների բացահայտումները կազմել են 85 տոկոս:
Առանձնապես ծանր հանցագործությունների շարքին են դասվում սպանությունները սպանության փորձերը, հանցագործություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների դեմ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



