Սիրիայի և Լիբանանի սահմանում ԻՊ-ի գրոհայինները սկսել են հանձնվել «Հեզբոլլահ»-ին
INTERNATIONAL NEWSՍիրիայի և Լիբանանի սահմանին գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փոքր խմբերով սկսել են հանձնվել «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման ջոկատներին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ահաբեկիչները շրջապատման մեջ են հայտնվել Զամրանի հսկիչ անցակետի մոտ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Հեզբոլլահ»-ը սիրիական բանակի հետ համատեղ Լիբանանին սահմանակից Սիրիայի տարածքները ԻՊ-ից ազատագրելու գործողություն է սկսել:
Լիբանանյան բանակի հրամանատարությունը շաբաթ առավոտյան հայտարարել է լիբանանյան սահմանամերձ տարածքներում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին:
Բանակի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ալի Քանսուն նշել է, որ զինվորականներն իրենց տարածքում հարձակվողական գործողություններն իրականացնում են ինքնուրույն՝ առանց «Հեզբոլլահ» խմբավորման և սիրիական բանակի հետ համակարգման:



