«Սիրահարվել եմ » տեսահոլովակից հետո երգիչը նախընտրում է չբացել անձնական կյանքը
VIDEO«Սիրահարվել եմ » տեսահոլովակը կարող ե՞նք համարել սիրո յուրահատուկ խոստովանություն
Միանշանակ այո , որովհետև ցանկացած երիտասարդ ապրում և կյանքը վայելում է այդ զգացումով , իսկ մեր մասնագիտության տեր մարդկանց համար սերը ստեղծագործելու , արարելու լրացուցիչ խթան է :
Մեզ համար փակագծեր կբացեք , ո՞վ է նա :
« Սիրահարվել եմ » երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքում իսկապես եղել եմ այդ հոգեվիճակում , սակայն հիմա խնդրում եմ չբացենք անձնական կյանքիս մանրամասները , ամեն ինչը ժամանակի ընթացքում (ժպտում է ):
Գրիգոր ասում են արվեստի մարդիկ կես խոսքից հասկանում են իրար ու լրացնում են իրար ,իրական հարսնացուն որևէ կապ ու՞նի երգարվեստի հետ :
Եթե փոխադարձ զգացմունք կա երկուսի միջև նրանք այլևս չեն կարևորում մասնագիտությունների նույնությունը կամ տարբերությունները : Այս պահին հարսնացու չունեմ , եթե լինի նա հաստատ ինձ չի խանգարի երգարվեստում :
Սիրունատես Մաշա Մնջոյանը տեսահոլովակում սիրո կրակով այրել էր սիրտդ հարսնացուդ չէ՞ր խանդում ձեզ :
Երգչին խանդել պետք չէ , յուրաքանչյուր խելացի աղջիկ դա գիտի :





















































