Թաիլանդի 14-ամյա բնակիչը մեղադրվում է արքայական ընտանիքին վիրավորելու մեջ
SOCIETYԹաիլանդում 14-ամյա դեռահասին եւ երկրի եւս 9 բնակչի մեղադրել են արքայական ընտանիքին վիրավորելու մեջ։ Այս մասին հաղորդում է RTVI-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Քննչության տարբերակով՝ կասկածյալները մայիսին այրել են Թաիլանդի գործող թագավոր Մահի Վաչիրալոնգքորնի եւ նրա հոր դիմանկարները։
Նշվում է, որ եթե Հոն Քաեն նահանգի անչափահասների գործերով դատարանը գործը շրջանառության մեջ դնի, դա պատմության մեջ կլինի առաջին դեպքը, երբ մինչեւ 15 տարեկան դեռահասը մեղադրվում է արքայական ընտանիքին վիրավորելու մեջ։
Դրա համար մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



