Տուրկուում հարձակումն ահաբեկչություն են որակել
INTERNATIONAL NEWSՕգոստոսի 18-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում տղամարդու՝ դանակով անցորդների վրա հարձակումն ահաբեկչություն են որակել։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտնել է ֆիննական կենտրոնական քրեական ոստիկանությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է, որ միջադեպը նախ հետաքննվել է որպես սպանություն, բայց գիշերվա ընթացքում ստացված լրացուցիչ տվյալներից հետո, այժմ այն որակվում է ահաբեկչության նպատակով գործված սպանություն, ինչպես նաեւ այդ նպատակով սպանության փորձեր։
Հարձակվողը Մարոկկոյի 18-ամյա քաղաքացի է եղել։
Հարձակման հետեւանքով Ֆինլանդիայի երկու քաղաքացի է զոհվել, 8 մարդ վիրավորվել է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



