Ձմերուկը կոսմետոլոգիայում
LIFE
Կոսմետոլոգները պնդում են, որ ձմերուկը շատ օգտակար է մաշկի համար, քանի որ 90%-ով բաղկացած է ջրից: Եթե նկատում եք, որ մաշկը թորշոմել է և չորացել, օգտվեք ձմերուկի բաղադրատոմսերից, որոնք 10-20 րոպեից հետո մաշկի վիճակը կբարելավեն, պնդում են մասնագետները:
1. Չոր մաշկի համար ձմերուկի միջուկից, յուղոտ թթվասերից և ձիթապտղի յուղից դիմակ պատրաստեք: 15 րոպեից հետո դեմքը լվացեք գոլ ջրով, ապա շփեք «ձմերուկային» սառույցով: Երբ դեմքը չորանա, լվացվեք:
2. Մաշկի վատ գույնի և անկենդան տեսքի դեպքում կօգնի ձմերուկի լոսյոնը: Հարիչով հարել ձմերուկի միջուկը և ավելացնել վարունգի հյութ: Դեմքը շփել օրվա ընթացքում մի քանի անգամ:
3. Ձմերուկից կարելի է պատրաստել սնուցիչ դիմակ: Չոր մաշկի համար ձմերուկին ավելացնել բուսական յուղ և թթվասեր, իսկ ճարպոտ մաշկի համար` կեֆիր կամ անյուղ յոգուրտ: 15-20 րոպեից հետո դիմակը լվացեք սառը ջրով:
Եթե ժամանակ չունեք դիմակներ պատրաստելու, ապա ուղղակի ձմերուկի կտորով շփեք դեմքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































