Հզոր միջոց մազաթափության դեմ
LIFE
Մեր օրերում մազաթափությունը տարածված խնդիր է, որը հանդիպում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։ Մասնագետները պնդում են, որ մազաթափությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ և մեծապես ազդել մարդու ինքնագնահատականի վրա։ Մասնագետները խորհուրդ են տալիս մազաթափության խնդիր ունենալու դեպքում փորձել այս միջոցը։ Այն պատրաստվում է բնական բաղադրիչներից, չի պարունակում տոքսիններ և կողմնակի ազդեցություն չունի, իսկ արդյունքը նկատելի կլինի մի քանի օր անց։
Անհրաժեշտ մթերքներ.
-
1 ձվի դեղնուց,
-
կես բանան,
-
կես բաժակ գարեջուր՝ 100 մլ,
-
1-2 ճաշի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը։ Այս միջոցը պատրաստելը շատ հեշտ է։ Պարզապես հարկավոր է բլենդերում խառնել վերը նշված բոլոր բաղադրիչները։
Օգտագործման եղանակը։ Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ մազերը թափվել են, և թողեք մի քանի ժամ։ Այդ հատվածում տաքություն զգալու դեպքում կարիք չկա անհանգստանալու. դա նշանակում է, որ այն արդյունավետ է, և մաշկն արձագանքում է դրան։ Կրկնեք սա նվազագույնը շաբաթվա ընթացքում մեկ անգամ, և կնկատեք արդյունքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































