«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով
SPORTԿատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստների մարզաշապիկների հետևում նրանց անունների փոխարեն գրված կլինի Barcelona, իսկ առջևի հատվածում՝ #TotsSomBarcelona հեշթեգը, որը նշանակում է՝ «Մենք բոլորս Բարսելոնա ենք»:
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջին տուրի հանդիպմանը հատուկ մարզաշապիկով հանդես գալու թույլտվությունը է ստացել Լա լիգայի ղեկավարությունից: Խաղից առաջ էլ թիմերը մեկ րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



