Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Արտգործնախարարների պրոտոկոլային հանդիպումները հոգնեցրել են նաև համանախագահող երկրներին

ANALYSIS

Հայտնի է, որ սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպում է տեղի ունենալու: Ու թեև ՀՀ ԱԳՆ այդ մասին առանձնապես ոչինչ չի ասում, փոխարենը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է փակագծերը բացում: Նախատեսվող հանդիպման մասին նա լրագրողներին հայտնել է, որ այդ թեմայով կարվի համապատասխան հայտարարություն: Իսկ թե ինչ բովանդակություն կունենա «համապատասխան հայտարարությունը»՝ դժվար չէ կռահել:

Օրերս Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ասաց, որ բանակցությունների թեմայով նոր հեծանիվ հայտնագործելու կարիք չկա՝ տողատակում նաև հասկացնելով, որ դրանից առանձնապես շատ բան սպասել պետք չէ: Բայց, այդ դեպքում հարց է ծագում, թե այդ պարագայում ում են պետք նման պրոտոկոլային հանդիպումներն ու հերթական ձեռքսեղմումները: Հարցերի հարցն էլ այն է, թե ընդհանրապես ինչու են հայոց իշխանությունները շարունակում բանակցել մի փաստաթղթի շուրջ, որտեղ միանգամից երկու իրար հակասող՝ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունք կա:

Քաղաքագետների մի մասի կարծիքով այս երկու թեզերն իրար խիստ հակասող, բավականին կոնֆլիկտածին սկզբունքներ են և չեն կարող իրար կողքի դրվել: Մի մասի կարծիքով էլ, եթե հայոց իշխանություններն այնուամենայնիվ շարունակում են նման օրակագով առաջ շարժվել, ապա հայկական կողմը պետք է իր մեջ ուժ գտնի և Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու հարց բարձրացնի, որին էլ արդեն կարող է հաջորդել տարածքային ամբողջականության մասին եզրույթի իրացման պրոսեսը:

Իսկ եթե նման քայլի ուժ չունենք, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ բանակցությունների օրակարգից «դուրս նետվի» տարածքային ամբողջականության մասին թեզը և առաջ շարժվենք միայն միջազգային պրակտիկայում հայտնի՝ ազգերի ինքնորոշման իրավունքն իրացնելով:

Եվ քանի դեռ Հայաստանի բարձր ղեկավարությունը դեռ չի հայտարարել, թե այս երկու տարբերակներից որպես բանակցային ապագայի սեփական տեսլական որն է ընտրելու, ուստի դժվար է պատկերացնել, թե ՄԱԿ-ում կամ այլ տեղում ընդհանրապես ինչի մասին են բանակցելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Ի դեպ, ԵԱՀԿ Մինասի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանը ցանկացած առիթ օգտագործելով փորձում է ընդգծել իր առավելությունը և որևէ առիթ բաց չի թողնում իր երկրի ԱԳՆ-ի միջոցով Արցախյան կոնֆլիկտի կարգավորման մասին բավականին ուշագրավ հայտարարություններ անելու համար: Այս անգամ էլ օգտվելով ընձեռված հնարավորությունից, հերթական անգամ ընդգծելց, որ Ռուսաստանի համար արցախյան թեմայի հանդեպ հատուկ ուշադրություն կա և այն ռուսական կողմի արտաքին քաղաքականության առաջանահերթությունների թվում է:

Ու եթե Հայաստանի դաշնակցի համար արցախյան խնդրի կարգավորումն իսկապես արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է, ապա ինչու մեր իշխանությունները չեն օգտվում դրանից և ինչու են շարունակում բանակցել մի փաստաթղթի շուրջ, որը վաղուց իրեն սպառել է: Ստացվում է, որ ո՛չ նոր հեծանիվ ենք ուզում հայտնագործել, ո՛չ էլ հին ու ծակված անիվներով հեծանիվն ենք ուզում փոխել: Եվ հասկանալի էլ չէ, թե ինչու ենք համաձայնվում ծակ օրակարգով հերթական ներկա-բացակային մասնակցել՝ նկարվելո՞ւ թե իրար նոր անեկդոտ պատմելու համար:

Արմինե Գրիգորյան

 

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank