Միլիարդատեր Կարլ Այքանը լքում է Թրամփի խորհրդականի պաշտոնը
INTERNATIONAL NEWSԱմերիկացի միլիարդատեր Կարլ Այքանը հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի ֆինանսական կարգավորման հարցերով խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է RTVI-ն՝ վկայակոչելով CNN-ը։
Հրաժարականի իր դիմումում Այքանը գրել է, որ հեռանում է շահերի հնարավոր բախման պատճառով՝ կապված իր ղեկավարած բիզնեսի հետ։ Այքանը հայտարարել է, որ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելով՝ ոչ մի եկամուտ չի ստացել։
Քննադատները նրան մեղադրել են կառավարությունում աշխատելու եւ միաժամանակ բիզնես ղեկավարելու մեջ։
Կարլ Այքանն ընդգծել է, որ նախագահը Թրամփը «օրհնել է » իր հրաժարականը։ «Ես հեռանում եմ, որովհետեւ չեմ ցանկանում, որ կառավարությունում իմ դերի միտումնավոր քննարկումները ստվեր նետեն ձեր վարչակազմի վրա»,-դիմելով Դոնալդ Թրամփին՝ գրել է Այքանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



