Բարսելոնայի օդանավակայանում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԲարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել, որտեղից ծուխը տարածվել է թռիչքուղու ողջ երկարությամբ:
Այս մասին հաղորդում է Daily Mail-ը ներկայացնելով սոցցանցերում ականատեսների հրապարակած լուսանկարները: Նշվում է, որ կրակը բռնկվել է օդակայանի պահեստում տեղի ժամանակով 17:00-ին (19:00՝ երևանյան):
Հաղորդվում է, որ կրակի մարման մեկ ժամ տևած աշխատանքներին երեք հրշեջ հաշվարկ և մեկ ուղղաթիռ է մասնակցել:
Օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ երեք թռիչքուղուց մեկը փակվել է, ինչը հանգեցրել է որոշ չվերթների հետաձգմանը:
Հրդեհի հետևանքով տուժածների առայության մասին դեռևս հայտնի չէ: Այս միջադեպը հաջորդել է նախօրեին իսպանական քաղաքում տեղի ունեցած եռակի ահաբեկչությանը, որի հետևանքով 14 մարդ է զոհվել, 100-ից ավելին՝ վիրավորվել:






