Թրամփի թվիթները 2 մլրդ դոլար են գնահատվում
INTERNATIONAL NEWSTwitter Inc ընկերության շուկայական արժեքը կնվազի 2 մլրդ դոլարով, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարի օգտվել իր Twitter-ից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալությունը վկայակոչում է Monness Crespi Hardt & Co ընկերության վերլուծաբան Ջեյմս Կակմակի տվյալները։
Կակմակի խոսքով՝ չկա ավելի լավ անվճար գովազդ, նշելով, որ եթե Թրամփը դադարի հրապարակել թվիթներ, դրանից ծառայության օգտատերերի թիվը չի նվազի, սակայն կնվազի ընկերության ոչ նյութական ակտիվների արժեքը։
Թրամփը Twitter-ում գրանցվել է 2009-ին, ու այդ ժամանակվանից ավելի քան 35 հազար թվիթ է հրապարակել, նա ավելի քան 36 մլն բաժանորդ ունի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



