Քրտնարտադրության գույնը խոսում է մարդու առողջական վիճակի մասին
LIFE
Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ քթարտադրություններով կարելի է որոշել հիվանդության փուլը ու իմունային համակարգի աշխատանքի որակը: Ընդհանրապես, օրգանիզմում կատարվող յուրաքանչյուր պրոցեսների մասին կարող են բացահաըտել քթից արտադրությունների թափանցիկությունը կամ գույնը
։ Եթե դրանք սովորոաբար թափանցիկ են, ապա առողջական որևէ խնդիրներ չկան։ Պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ արտադրությունը թանձր է, սպիտակավուն կամ դեղնավուն, քանի որ այն վկայում է, որ օրգանիզմի մեջ վիրուս է հայտնվել։
Կենսաքիմիկոսները այս հանգամանքը բացատրում են այսպես. իմունային համակարգը սկսում է ավելի մեծ քանակության արյան մարմիններ արտադրել, ինչն էլ կպչուն արտադրությունների առաջացման պատճառ է հանդիսանում, որոնք արգելափակում են վերին շնչառական ուղիները։
Սովորաբար խիտ, լորձային արտադրությունները, որոնք ունեն սպիտակ, դեղին կամ նարնջի գույն, ցույց են տալիս, որ օրգանիզմը հաղթահարում է վիրուսը:
Ըստ մասնագետների՝ քթարտադրության կանաչ գույնը, ամենավտանգավոր ու տագնապահարույց ազդանշան է։ Գիտնականները պարզել են, որ նման գույնի լորձը առաջանում է միելոպերոկսիդազա ֆերմենտի արտադրության պատճառով։ Սա լինում է այն դեպքում, երբ հիվանդության դեմ պայքարելու ուժ այլեւս չի լինում։ Մասնագետները նման դեպքում խորհուրդ են տալիս դիմել բժշկի։




















































