Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում դժգոհողների քանակն ավելանում է, և դրա դեմ պայքարն անիմաստ է դառնում․ քաղաքագետ

POLITICS

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները շատ լավ էլ տեղյակ են երկրի հասարակական տրամադրություններից՝ երկրում առկա դժգոհության մեծ ալիքից, քանի որ  դա կանխատեսելի զարգացում էր:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ այն մարտավարությունը, որն ընտրվել է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ արտաքին սպառնալիքի, պատերազմի, վախի զգացում առաջացնելը, մի քանի ընտանիքների շահերի վերդասումը բնակչության շահերից, երկար ժամանակ հաջողություններ չէր կարող ունենալ և ուշ թե շուտ ստեղծելու էր մի իրավիճակ, երբ հասարակությունն էր ընդդիմանալու և չէր հավատալու պետական քարոզչամեքենային:

Անդրադառնալով իր կողմից հեղինակած վերջին «Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը» վերլուծականում եղած դիտարկումներին՝ նա պնդեց․ «Մենք հիմա տեսնում ենք հասարակության շրջանում բողոքի ալիքի մեծացման գործընթացի սկիզբ: Դժգոհություններ միշտ էլ եղել են, ժամանակներ են եղել, որ ադրբեջանական իշխանությունները փորձել են լռեցնել մարդկանց ձայները  և հաջողել են: Բայց հիմա դժգոհողների քանակն ավելանում է, և բնական է, որ դրա դեմ պայքարելն էլ է անիմաստ դառնում»:

Նա հիշատակեց Ադրբեջանի փոխնախարար, գնդապետ, հիմա Նորվեգիայում  քաղաքական էմիգրանտ համարվող Իսա Սադիգովի վիդեոբլոգում եղած քննադատությունները, որոնցով նա բացահայտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության չարաշահումները: «Նա Ադրբեջանի հասարակական տրամադրությունները արտահայտող հայտարարություններով է  հանդես գալու: Նա ասում է այն, ինչն ասելու կարիքը զգում են Ադրբեջանում, բայց ներսում արտահայտվելու ազատություն չունեն»,- նշեց նա:

Իր վերլուծականում հրապարակած Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի՝ իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հասցեագրած փաստաթղթի մասին էլ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ասաց՝ արժանահավատ է, իրական փաստաթուղթ: «Կայքը, որտեղ հրապարակվել է, մասնագիտացված է հենց Ադրբեջանի ռազմական գաղտնիքները, հակահայկական քաղաքականությունը բացահայտելու մեջ: Եվ եթե երկար ժամանակ հետևում ես, բնականաբար ձևավորվում են և՛ հատուկ աղբյուրներ, և՛ մարդիկ, որոնք ցանկանում են, որ ինչ-որ բաներ հայտնի դառնան, քանի որ իրենք չեն կարող դրա մասին հրապարակել: Նման ճանապարհով ձեռք բերված փաստաթուղթ է»,- ասաց նա՝ կրկնելով, որ փաստաթուղթը պարզապես Ադրբեջանում կատարվողին ուշադիր հետևելու արդյունք է:

Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եղել է Հայաստանին մոտ իրենց դիրքերում: Հրանտ Մելիք- Շահնազարյանը համաձայնեց այն դիտարկման հետ, որ  նման քայլերով ադրբեջանական ղեկավարությունը փորձում է պատերազմը դիտարկել որպես իշխանությունը պահելու ներքին ռեսուրս:

«Շարունակում է այն քաղաքականությունը, որը հետզհետե դուրս է գալիս իր հսկողության տակից, բայց շարունակում է:  Դա նաև պայմանավորված է նրանով, որ երկրի ներսում կան տարաձայնություններ նաև իշխանական ուժերի միջև: Գիտենք, որ նաև իրենց հատուկ ծառայությունների գրեթե ամբողջ ղեկավարությունը հեռացվեց պաշտոնից, շատերը ձերբակալվեցին, նոր կառույցներ են ստեղծվում: Հակասություններ կան նաև իրենց պաշտպանության նախարարության ղեկավարների միջև և այլն․․․Շատ խնդիրներ կան՝ դրանց գումարած ֆինանսական ճգնաժամը, նավթի գների անկումը և այլն: Ըստ այդմ, ադրբեջանական քաղաքական վերնախավը պետք է շարունակի իր մարտավարությունը՝ ժամանակ շահելու համար»,- նշեց նա:

Պատերազմի վտանգը, մշտապես Ադրբեջանի ձեռքում քարոզչական զենք է դառնում, որը, ըստ քաղաքագետի, այդ երկիրն օգտագործում է և՛ ներքին լսարանի, և՛ հայկական կողմի դեմ: «Ադրբեջանը հրետանին տեղակայում է բնակավայրերում և այնտեղից է հրետակոծումն հայկական սահմանները: Սկզբից կարծում էի, որ այդպես փորձում են պաշտպանվել իրենց բնակչության հետևում՝ հայկական կողմի հնարավոր պատասխաններից: Բայց արդեն ակնհայտ է դառնում, որ այդպես իրենք փորձում են իրենց հասարակությանը մշտապես վախի, պատերազմի մթնոլորտում պահել, որպեսզի ժողովուրդը չմոռանա, թե ինչ է պատերազմը: Այդտեղ ապրող ադրբեջանցիները փախչում են և իրենց խուճապը հաղորդում նաև հասարակության մնացած հատվածին»,- ասաց նա:

 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya