Յուլիան Դրաքսլերը կարող է տեղափոխվել «Արսենալ»
SPORTՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times պարբերականը: Գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ը:
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանին բաց թողնել 32 միլիոն ֆունտ սթերլինգով: Բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆորը ձեռք բերելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Յուլիան Դրաքսլերին հայտնել է, որ նրան իր թիմի կազմում այլևս չի տեսնում:
Յուլիան Դրաքսլերը ՊՍԺ է տեղափոխվել 2017թ. հունվարին: Գերմանացի կիսապաշտպանի համար ՊՍԺ-ն գերմանական «Վոլֆսբուրգ»-ին 35.5 միլիոն եվրո է վճարել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



