Շվարցենեգերը կոչ է արել Թրամփին ուղիղ պատասխան տալ ԱՄՆ-ում ռասիզմի և ատելության դրսևորմանը
INTERNATIONAL NEWSՀայտնի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղիղ պատասխան տալ ԱՄՆ-ում ռասիզմի և ատելության դրսևորմանը: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Շվարցենեգերի խոսքով՝ երկրի ղեկավարն ատելությունը և ռասիզմը չընդունելու վերաբերյալ ոչ երկիմաստ հայտարարություն անելու «բարոյական պատասխանատվություն» ունի:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ օգոստոսի 12-ին ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատու են «երկու կողմերը»:
Շվարցենեգերն իր հերթին նշել է, որ անհանդուրժողականությունը և ատելությունը չեն կարող երկու կողմ ունենալ:
Հիշեցենք, որ Շառլոթսվիլում հակառասիստական բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ ցուցարարների դեմ են ելել սպիտակ ազգայնականները: Նրանք մեքենայով մրխճվել են ռասիզմի դրսևորման դեմ բողոքող ամերիկացիների մեջ՝ դառնալով մեկ կնոջ մահվան պատճառ: Հայտնի է, որ սպանության գործով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ, որը նեոնացիստական գաղափարախոսության հետևորդ է:



