Մարկո Ասենսիո. Զգույշ եղեք, Կրիշտիանու Ռոնալդուն ավելի վտանգավոր է, երբ վիրավոր է
SPORTՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն գովեստի խոսքեր է ասել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Կրիշտիանուն իսկական ֆենոմեն է, ուժեղագույն մարդկանցից մեկն է, ում հետ հանդիպել եմ: Թող ոչ ոք դրա մասին չմոռանա:
Ռոնալդուն մեր երրորդ ավագն է, ինչով հպարտանում ենք: Պատժամիջոցները նաև մեզ են անդրադառնում, քանի որ կորցնում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:
Պարզ էր, որ Ռոնալդուն չի վիրավորել մրցավարին, և այստեղ պետք է ինչ-որ բան փոխվի: Սակայն թող զգույշ լինեն Ռոնալդուի հետ. երբ նա վիրավոր է, նա ավելի վտանգավոր է դառնում»,- Ասենսիոյի խոսքը մեջբերում է «ABC»-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպման մրցավարին հրելու համար:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



