Հիմա մեզ ավելի էժան կեր է հարկավոր, որպեսզի կարողանանք մրցակցել Թուրքայի հետ.Ա. Աթոյան
SOCIETY«Մենք ապահովում ենք տնտեսվարողի իրավական ապահովություն, իսկ նախարարությանը պետք չէ, որ ֆերմերն իր կողքին ունենա նման մարդ, որ իրենք կարողանան իրենց կամայականություններն անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Ինչպես նշեց բանախոսը, ամիսներ առաջ ձկի գնի անկման համար միակ չուրախացողն ինքն է եղել: Աթոյանը նշեց, թե գնանկումը եղել է լիկվիդացիոն գների հետևանք, որովհետև տնտեսություններ էին փակվում. «Մենք առնչվում էինք տնտեսագիտության օրենքների ապացուցված կանոնների հրամայականի հետ՝ լճացման վիճակ էր, ու լիկվիդացիոն գներ էին: Այդ ժամանակ փոքրերը դուրս են մնում, իսկ սրանից հետո ձկի գինը նորից բարձրացավ: Թառափը հիմա 3600 դրամ է, իշխանը՝ 2400, իսկ այն ժամանակ 1500-1600 դրամ էր իշխանը: Շուկան չի կարողանում իմունիտետ տալ տնտեսվարողին, որ ճգնաժամի ժամանակ չքայքայվի: Հիմա մենք լճացումը թևակոխեցինք, բայց գնում ենք դեպի ճգնաժամ»,- շարունակեց Աթոյանը:
«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության» ՀԿ նախագահն ընդգծեց, որ ձկնարտադրության վիճակը ՀՀ-ում անկայուն ու անհուսադրող է: Աթոյանը պնդեց. «Ձկնարտադրողը ձկի ինքնարժեքի իջեցման խնդիր ունի, որպեսզի կարողանա մրցունակ լինել նաև միջազգային շուկայում:



