Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում

SOCIETY

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ դատախազության կողմից 2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում, ընդհանուր առմամբ, կատարվել է 265 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում, հարուցվել 21 քրեական գործ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, միայն ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից 2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում 23 ուսումնասիրություն է իրականացվել սոցիալական ապահովության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, պետական գույքի և ֆինանսների կառավարման, հարկերի և պետական տուրքերի գանձման,  քաղաքաշինության ոլորտների համապատասխան կառավարման պետական մարմինների և դրանց համակարգում գործող մարմինների ու կազմակերպությունների գործունեության ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին ներկայացվել են 17 հաղորդում, հարուցվել 6 քրեական գործ:

 Մասնավորապես, սոցիալական ապահովության ոլորտում կատարված ուսումնասիրություններով քրեական գործեր են հարուցվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում «տարեցների տուն-ինտերնատ» արձանագրված խախտումների վերաբերյալ:

Կրթության և գիտության ոլորտում իրականացված ուսումնասիրություններով քրեական գործ է հարուցվել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ում արձանագրված խախտումներով:

 Գյուղատնտեսության ոլորտում ուսումնասիրությունների արդյունքներով քրեական գործ է հարուցվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրված խախտումների կապակցությամբ:

 Քրեական գործերից մեկը՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացում արձանագրված խախտումների վերաբերյալ, հարուցվել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ:

 Մեկ քրեական գործ էլ հարուցվել է հուղարկավորման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հարկերից խուսափելու փաստով:

2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 110.454.045 դրամ հայցապահանջով 7 հայց: Ներառյալ նախորդ տարիներին հարուցվածները, դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 341.585.843 դրամի 12 հայցով, որոնցից բավարարվել է 336.808.443 դրամի 11 հայցադիմում: Փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ: Հայցային վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով մերժվել 4.777.400 դրամ հայցագնով 1 հայց: 36 հայցի դատաքննություն դեռևս ընթացքի մեջ են:

 Իսկ, ընդհանուր առմամբ, դատախազության բոլոր մարմինները նույն ժամանակահատվածում քաղաքացիական և քրեական դատավարության կարգով դատարան են հարուցել 37 հայց՝ 4.793.983.004 դրամի բռնագանձման պահանջով: Ներառյալ նախորդ տարիներին հարուցված հայցերով բավարարվել է 372.244.854 դրամի հայցապահանջով 25 հայց: Դեռևս ընթացքի մեջ է 5.579.642.741 դրամի հայցապահանջով 77 հայց:

 2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատախազության մարմինները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարաններ են ներկայացրել, համապատասխանաբար, 5 վերաքննիչ և 3 վճռաբեկ բողոք: 5 վերաքննիչ բողոքից 3-ը բավարարվել են, 1-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է: 3 վճռաբեկ բողոքից 1-ով վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով մերժվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ է:

 Դատախազության մարմինների կողմից վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել են 139 անձ: Դատախազների նախազգուշացումներով կամ ուսումնասիրությունների ընթացքում կամովին վերականգնված վնասի չափը կազմել է 28 802 330 դրամ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League