Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանի փողերն ու տնտեսությունը

ANALYSIS

Արցախում արձակուրդն անցկացնող Կարեն Կարապետյանն ասել է, որ իր ընտանիքով պատրաստվում է Արցախի սահմանամերձ գոտիներից մեկում 200 հեկտար նռան այգի հիմնել: Այս նախաձեռնությունը բնականաբար ոգևորությամբ է ընդունվել, հաշվի առնելով ներդրումի չափն ու դրա վայրը ՝ Արցախը, որ Հայաստանի անվտանգության կարևոր օղակն է դարձել: Սակայն տնտեսական իմաստով հարցը մի քանի թաքնված կողմ ունի:

Սա Կարապետյանի առաջին անձնական նախաձեռնությունը չէ տնտեսության զարգացման իմաստով: Նա Գյումրիում էլ իր անձնական միջոցներից փորձում է որոշակի աշխուժություն մտցնել և բարելավել իրավիճակը: Կարապետյանի այս անձնական նախաձեռնությունները, հիշեցնում են Ծառուկյանի՝ տնտեսության բարելավման մոտեցումներն ու մի շարք հարցեր առաջացնում: 

* Նախ, որտեղից Կարապետյանին այնքան միջոցներ, որ նա կարողանում է նման մեծ նախագծեր իրականացնել իր գրպանից: Մենք իհարկե գիտենք, թե որտեղից: Գիտենք նաև, թե ինպիսի կառույց է «Գազպրոմը» Հայաստանում և մանավանդ Ռուսաստանում: Հարցը հռետորական է: Հաճախ հայաստանցի պաշտոնյաները պախարակվում են իրենց ահռելի ունեցվածքի համար, իսկ Կարապետյանի հանդեպ հասարակության համակրանքը կարծես նրան զերծ է պահում այդպիսի հարցադրումներից:

* Ենթադրենք Կարապետյանի անձնական կապիտալի հետ խնդիր չկա, ամեն ինչ կարգին է: Բայց, մի՞թե տնտեսության զարգացումը անձնական նախաձեռնությամբ են անում, մի՞թե համակարգված տնտեսական կոնցեպցիային կարող է փոխարինել անձնական նախաձեռնությունը: Եվ պատահական չէ Գագիկ Ծառուկյանին նույնպես այս համատեքստում հիշատակելը: Վերջինս էլ տնտեսության զարգացումը պատկերացնում է բացառապես անձնական նախաձեռնության կոնտեքստում ՝ օգնել, գումար տալ, աշխատատեղ ստեղծել և այլն: Այն դեպքում, երբ պետությունը պետք է ոչ թե գումար տա, ոչ թե աշխատատեղ ստեղծի, այլ՝ հնարավորություններ ու խաղի կանոններ սահմանի, որպեսզի քաղաքացիներն իրենք աշխատատեղ ստեղծեն ու գումար աշխատեն:

* Եվ վերջին հարցադրումը. թե՛ Գյումրիում, թե՛ Արցախում վարչապետի նախաձեռնությունների արդյունավետությունը կասկածելի է: Գյումրիի նախաձեռնության թիրախը տուրիստական է և փորձ է արվում Գյումրին դարձնել զբոսաշրջիկների համար ավելի հաճելի վայր: Եվ սա արվում է առանց համապատասխան ինֆրաստրուկտուրաների կայացման, առանց Գյումրի տանող նորմալ ճանապարհների կառուցման, առանց Գյումրիում մատչելի հյուրանոցների և գիշերային ժամանցի վայրերի ու կյանքի առկայության: Արցախի նախաձեռնությունը ևս կասկածելի է արդյունավետության իմաստով: Արցախն իրոք կարիք ունի մեծ ներդրումների: Բայց արդյո՞ք գյուղատնտեսությունն այն ճյուղն է, որի վրա պետք է այդքան գումար դնել: Վարչապետը հաճախ է սիրում խոսել մուլտիէֆեկտի մասին: Ո՞րն է լինելու գյուղատնտեսության մեջ մեծ քանակությամբ մարդկանց ներգրավվելու իմաստը, եթե դա որևէ հեռանկար չունի զարգացման, որևէ տեխնոլոգիական առաջընթաց չի խոստանում:

Հայաստանին պետք է տնտեսական կոնցեպտ, կոնկրետ կոնցեպտ՝ նպատակներով, խնդիրներով, հավասար խաղի կանոններով՝ գրված, թե չգրված: Եթե այդ ամենը չկա, մենք գործ ունենք ընդամենը իրավիճակային որոշումների հետ, որոնք  մղումների ազնվությունից անկախ որևէ տեղ չեն կարողանալու տանել:


Արտակ Ասլանյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation