Երկրապահ ուխտագնացներին Արցախում գրկաբաց են ընդունում
SOCIETYԵրկրապահական ուխտագնացությունն Արցախ աշխարհ ամենամյա է եւ շատ սպասված: Մասնավորապես՝ Արցախի բոլոր առաջին դասարանցիները արդեն մոտ մեկ տասնամյակ է՝ տեղյակ են, որ դպրոց հաճախելու են ԵԿՄ նվիրած, գրենական պիտույքներով լի պայուսակներով: Օգոստոսի 20-ից կենտրոնացված միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում, բոլոր տեղերում կանցկացվեն հանդիպումներ բնակչության հետ, կարվեն ծաղկադրումներ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանների մոտ, պատերազմի ժամանակ հերոս քաջերի զոհվելու վայրերում կանգնեցված խաչքարերին, բոլոր պատմական հուշարձանների մոտ, իսկ երեկվանից սկսած երկրապահական եռասերունդ պատվիրակություններն այցելում են բոլոր զորամասեր, բոլոր մարտական հենակետեր: Մեր քաջարի սահմանապահ զինվորները քաջալերվում են՝ 1989-94-ի պատերազմի հերոսների այցելությունից:
Երկրապահներն ամեն տեղ հավաստիացնում են, որ իրենք դիրքապահ հայ զինվորի կողքին են: ԵԿՄ պատվիրակություններն այցելություններն իրականացնում են Արցախի բոլոր տարածքներում՝ Մարտակերտ, Հադրութ, Ասկերան, Մարտունի, Շուշի, Ստեփանակերտ, Քարվաճառ, Քաշաթաղ, Շահումյան…
Երկրապահական ուխտագնացությունը կշարունակվի մինչեւ Արցախի Անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը: Դրանից հետո էլ, սակայն, ինչպես միշտ, ԵԿՄ պատվիրակությունները կշարունակեն շարունակաբար լինել ՀՀ եւ Արցախի բոլոր սահմանային զորամասերում, բոլոր մարտական դիրքերում:
Հիշեցնենք, որ երկրապահական ուխտագնացության հիմքը դեռ 1993 թվականին, ընթացող դաժան պատերազմի պայմաններում դրել է ԵԿՄ այսօրվա ղեկավար Մանվել Գրիգորյանի մայրը՝ Նազիկ մայրիկը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



