Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Մեկնարկել է ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի Արցախ

SOCIETY

Եռասերունդ երկրապահական ընտանիքը, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այս օրերին լինում է Արցախի բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում, այցելում է զոհվածների պատվին կանգնեցված հուշարձաններին, գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ է նվիրում Արցախի բոլոր առաջին դասարանցիներին, տեխնիկա, դեղորայք եւ այլ պարագաներ սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը:

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած ուխտագնացությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու Արցախի անկախությանը, ինչպես նաեւ այդ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի հավերժացմանը:
 
Արցախի անկախության համար հայ ժողովուրդը արյամբ է վճարել, ընդ որում հերոսականության խորհրդանիշ արյամբ, որ ծորաց հազարավոր հերոսների մարմնից ու ներքաշվեց Արցախի հողի մեջ, որ հողն ապրի իր հերոսների արյամբ:
 
Ուխտագնացության նպատակն է հավերժացնել այդ հերոսների հիշատակը, բարձրացնել ազատագրված տարածքի բնակչության ռազմահայրենասիրական ոգին, ամրացնել ազատագրված տարածքների եւ սահմանամերձ բնակչության՝ իրենց պապենական օջախներում ապրելու հավատը, նոր սերնդի մեջ, որպես հայրենապաշտպանության դաս սերմանել Արցախյան ազատագրական պատերազմի հերոսական դրվագները, քաջարի երկրապահների, 5-րդ բրիգադի ու նրա հերոս մարտիկների անցած փառապանծ մարտական ուղին:
 
Ուխտագնացությունը խոնարհում է Արցախյան ազատագրական պայքարի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ եւ զգոնության կոչ է աշխարհին, որ թափված արյունն էլ ավելի է իմաստավորվում ազատագրված հողում ու սկսած գործը, որի համար տասը հազարից ավելի հերոսներ իրենց կյանքը չեն խնայել, երբեք կիսատ չի մնում:
 
Ուխտագնացությունը պարտք է ոչ միայն նահատակ հերոսների հիշատակի հանդեպ, այլ նաեւ պարտք է ապրողների, ազատագրված երկիրը շենացողների, ազատագրման, անկախության ու այս վեհ գաղափարների համար նահատակված հերոսների պատիվը, փառքը պահողների հանդեպ: Որովհետեւ հողը չի ազատագրվում միայն պաշտպանելու համար, այլ այդ հողի վրա ապրելու` հողը հայրենիք դարձնելու համար: Որովհետեւ կարևորը ոչ միայն ազատագրելն է, այլ նաև ձեռք բերածը շենացնելով պահպանելն է եւ այն նոր սերնդին փոխանցելն է:
 
Ուխտագնացությունը նաեւ նվիրում է մեր հերոս մայրերին, որոնք պատերազմի ժամանակ ֆիզիկապես, բարոյապես եղել են իրենց զավակների կողքին, ոգեւորել նրանց: Ու հենց այս առումով ուխտագնացություն երեւույթը մեր ազգապահպանման, մեր հայրենապաշտպանության, մեր նոր սերնդի հայեցի դաստիարակության գործոններից մեկն է, ընդ որում ամենակարեւոր գործոններից:
 
Երկրապահական այս ուխտագնացությունը պատգամ է ապագային, թե ինչպես կարելի է կռվել, հող ու հայրենիք պաշտպանել, հավատ ներշնչել քեզանից հետո եկողներին, որ մարդու անձնական կյանքում կարեւորը հողի, հայրենիքի ու պետության կայունությունն է, որի համար միշտ կլինեն հերոսներ ծնող մայրեր, իրենց կյանքը զոհաբերող հերոսներ:
Ու նաեւ այս առումով ուխտագնացությունը դաստիարակություն է, որով նոր սերունդը պատմություն է սերտում ու դաստիարակվում այդ պատմությամբ:
 
Այդ պատմությունը արձանագրված է խաչքարերի վրա ու խաչքարերից մեզ նայող խիզախ նահատակների հայացքների մեջ: Հայ ժողովրդին պարտադրված պատերազմին կամավոր զինվորագրված Մանվել Գրիգորյանը ազատագրելով, ազատագրած վայրերում խաչքար էր տեղադրում, հուշակոթող էր կանգնեցնում: Խաչքարեր, որոնց վրա փորագրված յուրաքանչյուր անուն մի հերոսականություն է, հերոսականության մի պատմություն է, որ մահվան աչքերին ժպիտով նայելով նետվել են մարտի և հիմա ժպտադեմ խաչքարի հայացքով նայում են մեզ: Մեզ` ապրողներիս, որպեսզի մենք մեր մեջ միշտ ուժ ունենանք ապրելու, գործելու նաեւ` նրանց փոխարեն: Խաչքարեր տեղադրելու ավանդույթն այսօր եւս առանցքային տեղ ունի Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի աշխատաոճում։ 1915-ի հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին խաչքարեր տեղադրվեցին եւ օծվեցին Արցախի բոլոր վարչական շրջաններում, նաեւ՝ Մեծ Շենում, Էդիլվա ձորակում։ Ընդ որում՝ Զորավարի նախաձեռնությամբ տեղադրվել են թուրքերի ձեռամբ ավիրված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները՝ իբրեւ ապացույց այն իրողության, որ հայի արարչաստեղծ ոգին, հայ մշակույթը, հայ հավատքն անմահ են ու անպարտելի։
 
«Խաչքարն ինձ համար եւ, կարծում եմ, ոչ միայն ինձ համար, այլ հայերիս համար հողը հայրենիք դարձնելու առաջին եւ ամենամնայուն գրավականն է: Պատահական չէ, որ Ադրբեջանում հակահայկական պայքարը սկսվել է խաչքարերի դեմ պայքարով, խաչքարերի ոչնչացմամբ: Խաչքարերը, ի սկզբանե, ուղեկցել են հայ ժողովրդին ու հայոց պատմությանը, շատ անգամ վկայելով, արձանագրելով, հաստատելով մեր ժողովրդի անցած ճանապարհը: Բացի այդ, մեր տեղադրած խաչքարերը մեր մարտական ընկերներն են` հավերժ կանգնած իրենց ազատագրած տարածքներում: Ինձ համար խաչքարը միայն քանդակված ստեղծագործական աշխատանք չէ, այլ նաեւ հոգի է, սիմվոլ է, որը բնորոշում է ազատագրված տվյալ բարձունքը, նրա համար թափած արյունը, նրա համար զոհված խիզախ հոյորդիների կամ հայորդու կերպարը: Խաչքարն ինձ համար կերպար է, միջավայր, խորհրդանիշ»:
 
Ուխտագնացությունը նվիրված է նաեւ գիտելիքի օրվան, քանզի 21-րդ դարում գիտելիքով, ուսյալ, կրթված երիտասարդությամբ, լավ մասնագետներ պատրաստելով կարելի է հասնել համազգային խնդիրների ազգաշահ լուծմանը: Այդ իսկ պատճառով Երկրապահը մշտապես առաջնահերթ կարեեւորություն է տալիս կրթական ծրագրերին: Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների հետ մշտապես կազմակերպվում են հրամանատարասերժանտական դասընթացներ, իսկ ամռանը՝ ճամբարային ուսումնամարզական վարժանքներ: Այս ամենի արդյունքում պատանի, երիտասարդ երկրապահները շարային, կրակային պատրաստություն են անցնում, սովորում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, հաղորդակցվում են հայոց պատմությանը, հայ եկեղեցու պատմությանը, տարբեր ոլորտներում մասնագիտական հմտություններ են ձեռք բերում:
 
Այս ծրագրերում ակտիվորեն ներգրավված են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության, մշակույթի, սփյուռքի, արդարադատության նախարարությունների, կադաստրի կոմիտեի, ոստիկանության, փաստաբանների պալատի, անվտանգության միջազգային ակադեմիայի մասնագետները: Այս տարվա ուխտագնացությունը մեկնարկել է հենց տարեսկզբին։ Հունվարի առաջին օրերից երկրապահական ուխտագնացությունն անցավ Արցախ աշխարհով։ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ մենք շնորհավորեցինք Արցախի բոլոր վարչական շրջանների բնակչությանը, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահների ընտանիքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին։ Երկրապահական առաքելությունն անցավ նաև բոլոր ծերանոցներով, մանկատներով, հոսպիտալներով, հիվանդանոցներով։ Մենք եղանք սահմանապահ զինվորի եւ սահմանաբնակ ժողովրդի կողքին։ Առհասարակ, Երկրապահը 1989-ից Արցախում է, սահմանին է։ Մեր բոլոր մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների բազմամարդ, եռասերունդ պատվիրակությունները անընդհատ լինում են սահմանամերձ զորամասերում, մարտական հենակետերում, սահմանապահի եւ սահմանաբնակի կողքին։
 
 
Ուխտագնացությունն ընդգրկուն աշխարհագրություն ունի: ԵԿՄ եռասերունդ պատվիրակությունը, վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, շրջում է Հանրապետության բոլոր մարզերում, լինում է Երեւան քաղաքի տարբեր համայնքներում: Արդեն տարիներ շարունակ, ընդարձակելով առաքելության աշխարհագրությունը, ուխտագնացները ներկայացուցչական խմբով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ լինում են Ուկրաինայի Օդեսա քաղաքում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Նանսիում, հանդիպում տեղի համայնքների հետ: Երկրապահները լինում են Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներում, ուր վաղուց հիմնադրվել և գործում են ԵԿՄ ներկայացուցչություններ: Զորավարի նախաձեռնությամբ երկրապահական ուխտագնացությունը պարտադիր անցնում է նաեւ Երուսաղեմով։ Ի դեպ, այստեղ, Պարոն Տեր կոչվող հայկական տարածքում եւս Երկրապահը խաչքար է տեղադրել՝ ի հիշատակ ցեղասպանության սրբադասված զոհերի։ Եվ որտեղ էլ որ լինում է պատվիրակությունը, Մանվել Գրիգորյանը խոսում է երկրապահի եւ Արցախի ճակատագրի մասին, պետության հզորացման և երկրի կայունության մասին, ինչն սպասվող մարտահրավերներին դիմակայելու առաջին պայմանն է:
 
Երկրապահի առաքելությունն ու Արցախի ճակատագիրը նույնացվում են ազատագրված հողում եւ ազատագրված հողը դառնում է հայրենիք: «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»,- ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Իսկ երկրապահն էլ արյամբ եւ Սպարապետի պատգամը կյանքի վերածելով, տեր է կանգնած այդ հողին: Եվ սա է Զորավար Մանվել Գրիգորյանի խոսքի շեշտադրումը արմավիրյան, տավուշյան, աշտարակյան, արարատյան հանդիպումների ներկաներին` ամբողջ հայությանը, ու նա ոգեւորում էր նրանց, որ տեր կանգնեն ազատագրված հայրենիքին: Երկրապահն իր արյամբ կանգնած է հայոց պետակության ակունքներում և պետության, ու երկրի կայունությունը երկրապահի համար սրբագույն անհրաժեշտություն է: Երկրապահական ուխտագնության ակունքները գալիս են Արցախյան ազատամարտի տարիներից, երբ դեռ 1993թ. հրամանատար Մանվել Գրիգորյանի մայրը՝ Նազիկ մայրիկը, իր շուրջը հավաքելով դեռ ընթացող Արցախյան ազատամարտի հերոս նահատակներ Արա Հարությունյանի, Հայրապետ Նավասարդյանի ծնողներին եւ Թաթուլ Խաչատրյանի կնոջը, կազմակերպում է այցելություն դեպի Հադրութի տարածք, ուր ոչ միայն զոհվել էին հերոս հայորդիները, այլ ազատագրական պատերազմը դեռ շարունկավում էր: Հերոս մայրերը եղան իրենց զավակների կողքին, եղան իրենց հերոս զավակների զոհվելու վայրերում, մայրական խորհուրդ ու օրհնանք տվեցին մարտնչողներին և դարձան Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Հետո այն սկսվեց կազմակերպվել մի շարք դպրոցների եւ դպրոցականների կողմից՝ որպես երթ 5-րդ բրիգադի անցած մարտական ճանապարհով: Առաջին երթ-միջոցառումները սկսվեցին Էջմիածնից եւ Ստեփանակերտից` 95-96թթ-ին: Էջմիածնի եւ Ստեփանակերտի երթ-միջոցառումները հիմք դարձան, որ տարեցտարի մեծանա մասնակցությունը եւ ծրագիրն էլ դառնա բազմազան ու արդյունավետ, եւ այն տարիների ընթացքում վերածվեց ուխտագնացության: Ժամանակը չի կարող մոռացության մատնել ժողովրդի կյանքում տեղի ունեցած ճակատագրական իրադարձություններն ու հիշարժան դեպքերը` հատկապես ազատ ու անկախ հայրենիքի համար ներդրված կարողությունները, հիշարժան ճակատամարտերը, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների խիզախությունն ու արիությունը: Արցախյան գոյամարտում իրենց ճակատները փառքի պսակով զարդարեցին հատկապես Երկրապահ Կամավորականները:
 
Հաղթանակի ապահովման գործում իր կարեւորագույն ներդրումն ունեցավ երկրապահներից կազմավորված փառապանծ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադը` Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ:
 
Պատերազմից հետո, այսօր առավել եւս կարեւորվում է ԼՂՀ եւ ՀՀ-ի հոգեւոր միասնությունը: Հիմա արդեն Զորավարի ուխտագնացությունն անկախ Արցախ, ազատագրված տարածքի բնակչության ու բանակի համար վերածվել է ամենամյա տոնի: Տոն, որ սկսվում է Ամանորից, Սուրբ Ծնունդից, սկսվում է Սպարապետի ծննդյան օրվանից՝ տասնյակհազարավոր պատանի երկրապահների երդման արարողությամբ, երկրապահի օրվանից, սկսվում է Սարդարապատի հուշահամալիրի զանգերի ղողանջով ծավալվելուվ Հանրապետության ողջ տարածքով անցնում է Արցախ:
 
Ուխտագնացությանը մասնակցում են արցախյան պատերազմի մասնակիցները, 5-րդ բրիգադի մարտիկները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, մտավորականներ, ԱԺ պատգամավորներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, ԵԿՄ հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչներ, տարատեսակ երգ ու պարի, գուսանական, թատերական խմբեր ու համույթներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ` գյուղապետեր, քաղաքապետեր:
 
Իսկ ուխտագնացների առջևից, արդեն որպես ընդունված պարտադիր պայման, քայլում են դրոշակակիր պատանի երկրապահները, այս երկրի այսօրվա ու վաղվա տերերը: Այդ նրանք են գալիս ժառանգելու ազատագրված հայրենիքը: Այդ նրանց ներկայությունն է արդարացնում, ավելի ու ավելի իմաստավորում ավագ սերնդի նահատակությունը:
Տարեցտարի բազմանում է մասնակիցների քանակը, ավելանում են կամավոր միացողներն ու ուխտագնացությունը վերածվում է ոչ միայն տոնի, այլ նաեւ ազատագրված տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակույթային խնդիրների կարգավորման գործուն ծրագրի եւ վերաբնակեցման քաղաքականության խթան:
Զորավարն ուխտագնացության ժամանակ հոգում է գործող ակումբների, հանդիսությունների տների, գրադարանների, բուժկետերի եւ դպրոցների հոգսերը, ԼՂՀ ամեն տարվա բոլոր առաջին դասարանցիներին ապահովում պայուսակներով, դասագրքերով եւ անհրաժեշտ գրենական պիտույքներով: Ուրախալին այն է նաև, որ ազատագրված հայրենիքում տարեցտարի աճում է երեխաների թիվը, իսկ սա նշանակում է, որ հաղթանակը հաստատուն է և ապագան տեսանելի: Այս տարի Արցախի բոլոր առաջին դասարանցիներին եւ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահների ընտանիքների զավակներին նվիրելու ենք մոտ 3 000 պայուսակ՝ գրենական պիտույքներով։ Այս ամենին զուգահեռ ուխտագնացության ժամանակ ֆինանսական և նյութական օգնություն է կազմակերպվում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, աջակցություն ցուցաբերվում սոցիալապես անապահով բնակչությանը: Հենց ուխտագնացության օրերին կազմակերպվում է հայրենյաց սահմանների համար անձնուրաց մարտնչած մարտիկների սխրանքների գնահատում` պարգեւների հանձնում:
 
Ասում են, թե հայերս չունենք ապրող հերոսի պաշտամունք: Ասում են, թե մեր պաշտամունքն ուղղված է զոհված հերոսներին: Սակայն այս շրջագայութուններն ու հանդիպումները, եւ այն անկեղծ, մտերմիկ վերաբերմունքը, որ դրսեւորում է Հայաստանի եւ Արցախի հասարակ ժողովուրդը, Իջեւանում, Գյումրիում, Հադրութում, Մարտակերտում Զորավարի հանդեպ, իրավունք է վերապահում ասելու, որ հասարակ մարդը, որքան որ արմատներով ամուր կառչած է իր հայրենի բնօրրանին, այնքան էլ իր մեջ ուժ ունի գնահատելու եւ մեծարելու իր հերոսին, իր անկախության համար պայքարած մարտիկներին:
 
Ուխտագնացությունը դարձել է մի երեւույթ, որին ժողովրդական տոների պես սպասում են բոլորը` և´ Արցախի ժողովուրդը, և´ ուխտագնացության մասնակիցները, որոնց քանակն ու շերտերը տարեցտարի բազմանում են:
 
Ուխտագնացության երեւույթի այսպիսի ընկալումը Մանվել Գրիգորյանը դարձրեց անհրաժեշտություն եւ ավանդույթ, դարձրեց հարազատ հայրենիքով շրջելու անհրաժեշտություն:
 
Երկրապահական ուխտագնացությունն, այսպիսով, հստակ ձեւավորված, կայացած հայրենասիրական հզոր ակցիա է, եւ այն հավերժ շարունակվելու է, շարունակվելու է հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն վաղվա բարեկեցիկ, պաշտպանված Արցախի:
 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns