Պարզ լուծում`բարդ խնդրին
LIFE
Տհաճություն պատճատող այս երեւույթը հիմնականում գենետիկ պատճառներ ունի, իսկ նման դեպքերի համար բուժամիջոցներ առայժմ գրեթե չկան. եղածներն էլ ընդամենը դանդաղեցնում են գործընթացը:
Մասնագետները հավաստիացնում են, որ մի շարք դեպքերում կարելի է մազաթափության պատճառը գտնել: Օրինակ` քիմիական ներկերն ու հարդարանքի այլ միջոցները հաճախ ճաղատության են հասցնում: Սովորական դեղամիջոցները ևս մազերից զրկելու հատկություն ունեն: Բոլորս գիտենք, որ քացկեցի դեմ պայքարի համար կիրառվող քիմիաթերապիան եւ ռադիացիան մազաթափություն են առաջացնում, իսկ ահա հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունների մասին քիչ է խոսվում:
Մազաթափությունը կարող է նաեւ սթրեսի արդյունք լինել: Առողջ սննդակարգը, ութժամյա քունը եւ ֆիզիկական վարժություններն այս պարագայում բուժման լավագույն միջոցը կլինեն: Մազերի աճը վերականգնելու նպատակով հետեւյալ սնուցիչներն են առաջարկվում. Երկաթ. կարմիր միսը, կանաչեղենը, ձուն հրաշալի ընտրություն կլինեն` երկաթի ենթադրյալ պակասը լրացնելու համար:
Մագնեզիում. ավելի քիչ շաքար ու ավելի շատ սպանախ, դդմի կորիզ, սկումբրիա եւ ոսպ ընդունել` մագնեզիումի պակասը լրացնելու համար: Մասնագետները հավատացնում են, որ բոլորովին նշանակություն չունի, թե որքան մազ եք կորցրել: Ճաղատության պատճառը գտնելուց եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո, 3-ից 6 ամսվա ընթացքում, կարելի է ամբողջ մազածածկույթը վերականգնել:




















































