«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ցավակցել են ահաբեկչության զոհերի հարազատներին
SPORTԿատալանոկան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին ու բարեկամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցավակցությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական թվիեթերյան միկրոբլոգում:
«Մենք խորապես վշտացած ենք մեր քաղաքի դեմ հարձակումից: Մեր բոլոր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են»,- ասված է հայտարարության մեջ:
Զոհերի հարազատներին ցավակցություններ է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ը և առողջություն մաղթել տուժածներին:
Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



