Վրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանել
SOCIETYՎրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։ Տղամարդը կորել էր ծովում երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառյությանը:
Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացած երիտասարդը Ռուսաստանում ապրող հայ էր: Նա ժամանել էր Աջարիա հանգստի համար:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին սուզորդներ և իրավապահներ:
«Մենք հաղորդագրություն ենք ստացել երեկ երեկոյան, և 10 փրկարարից բաղկացած խումբը սկսել է որոնողական աշխատանքներ իրականացնել: Այդ խմբի մեջ մտել են սուզորդներ, փրկարարներ, ինչպես նաև տեխնիկա, բայց շուտով մթնեց, և որոնողական աշխատանքների շարունակումն անհնար դարձավ: Մենք վերսկսեցինք աշխատանքներն այսօր առավոտյան և մոտ մեկ ժամ անց գտանք մարմինը»,- նշել են գործակալությունում:
ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի՝ ինքնասպանության հասցնելու մասին 115-րդ հոդվածով, ինչը պատժվում է մինչև 3 տարի ազատազրկման սահմանափակմամբ կամ 2-ից 4 տարի ազատազրկման ժամկետով:
Վրաստանի ՆԳՆ վերջին տվյալներով՝ Վրաստանի սևծովյան ափին արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության աշխատակիցները 2017 թվականին ծովային սեզոնի բացումից հետո փրկել են Վրաստանի և այլ երկրների մինչև 300 քաղաքացու:



