Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ

SOCIETY

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն:

Ինչպես տեղեկացրին հատուկ քննչական ծառայությունից, բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, քրեական գործերով ապացույցներ կեղծելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

Այսպես, քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, առևանգման և հափշտակության դեպքերի վերաբերյալ ՀՀ ՔԿ-ում քննված քրեական գործով մեղադրյալ Կարեն Վարդանյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ, դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են գործադրել` պահանջելով տեղեկություններ հայտնել իր հանցակից Բ. Խ.-ի գտնվելու վայրի վերաբերյալ:

Բացի այդ, Կ. Վարդանյանը հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում որևէ տեղեկություն չի հայտնել հանցագործության հանգամանքների վերաբերյալ, մինչդեռ գործով վարույթն իրականացնող քննիչները հարցաքննությունների վերաբերյալ կազմված արձանագրություններում ներառել են իր կողմից չհայտնված տեղեկություններ: Այդպիսով, Կ. Վարդանյանը պաշտոնատար անձանց մեղադրել է ծանր հանցագործությունների կատարման մեջ. քննիչներին` ապացույցներ կեղծելու, իսկ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին` բռնությամբ գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց և Կ. Վարդանյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել պաշտոնատար անձանց կողմից չկատարված հանցագործությունների մասին, ինչի համար Կ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Զաքարյանը ոստիկաններին և քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Ա. Զաքարյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները վիճաբանություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և շուրջ մեկ օր ապօրինի պահել այնտեղ: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իրեն ուղղորդել է ցուցմունքում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքն ականատես է եղել Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և գործով ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Զաքարյանը սուտ տեղեկություններ է հայտնել նախաքննական մարմնին, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California