Ավստրալիայում կուսակցապետը բուրքայով Է եկել Սենատի նիստին
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի «Մեկ ազգ» աջ կուսակցության առաջնորդ Փոլին Հենսոնը Սենատի նիստին եկել Է նիքաբով եւ պահանջել Է արգելել այդ հագուստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հայտնել Է BBC News-ը:
Բուրքան կանանց հագուստ Է, որը փակում Է ամբողջ մարմինը, որն ունի աչքերի համար նեղ կտրվածք՝ ծածկված կիսաթափանցիկ գործվածքով: Բուրքան կրում են որոշ իսլամական երկրներում:
Գլխավոր դատախազ Ջորջ Բրենդիսը նախազգուշացում Է արել Հենսոնին եւ հայտարարել, որ իր արարքով նա կրոնական սկզբունքով վիրավորում Է մարդկանց խմբերին: Նա հրաժարվել Է Ավստրալիայում արգելել բուրքան, ինչն արաժանացել Է ընդդիմադիր կուսակցությունների անդամների ծափահարություններին:
Հենսոնը հայտարարել Է, որ հասարակական վայրերում հագուստի արգելքը, որը լիովին ծածկում Է դեմքը, կարեւոր խնդիր Է, որն առկա Է արդի Ավստրալիայում: Նրա ռաջարկությունը կքննարկեն օգոստոսի 17-ին ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




