Իրականացվում է Խոսրովի անտառի տարածքի օդային հետախուզություն
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ՀՀ պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:
Տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև 2 քաղաքացի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,
իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
Մինչ օրս ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



