Էթիկետի 15 կանոն, որ դուք անընդհատ խախտում եք. 8-րդ կետը խախտում են գրեթե բոլոր կանայք
LIFE- Չի կարելի ծափ տալ ձեռքերը դիմացինի դեմքի մոտ պահած։ Արեք դա ձեռքերը կրծքավանդակի մակարդակին պահած, թեթևակի դեպի ձախ թեքված:
- Կինը ավտոմեքենա նստելիս նախ պետք է նստի նստարանին և ապա նոր ներս տեղափոխի ոտքերը. այսպիսով դուք կխուսափեք ձեր ներքնազգեստը ցուցադրելուց, եթե շրջազգեստ եք կրում և բացի այդ՝ չեք խփվի մեքենային գլխով:
- Նախաճաշելիս հացին կարագ քսելիս ընդհանուր ամանից մի փոքր կարագ կտրեք, դրեք ձեր ամանում և այնտեղից նոր քսեք ձեր հացին, այդպես հիգիենիկ է, և ընդհանուր կարագի վրա ձեր հացի փշրանքները չեն մնա:
- Մատով ցույց տալ չի կարելի, ցույց տալիս արեք դա ձեռքի ափով:
- Եթե հազում կամ փռշտում եք, բերանը փակեք ձախ ձեռքով, քանի որ աջը սոցիալական ձեռք է, որով դուք ձեռք եք սեղմում:
- Երբ ձեր մասին կենաց են ասում, կողքերով մի նայեք, տեսողական կոնտակտ հիմնեք կենաց ասողի հետ և փոխադրարձ ինչ-որ լավ բան ասեք:
- Աղն ու պղպեղը միշտ պետք է միասին փոխանցել:
- Պայուսակը, կլատչը, ըմպելիքի գավաթը և այլն, միշտ պետք է ձախ ձեռքում պահել, քանի որ աջը սոցիալական ձեռք է և պետք է ազատ լինի:
- Հարսանիքին շնորհավորանքներ հղեք ոչ միայն հարսին, այլ ընդհանուր սիրահար զույգին:
- Նստելիս ոտքը ոտքին մի գցեք, այլ իրար միացրած գետնին պահեք՝ թեթևակի թեքած:
- Ռեստորանում վճարում է նա, ով հրավիրել է:
- Պետք չէ հայտարարել, որ պետքարան եք գնում, պարզապես ներողություն խնդրեք և ասեք, որ շուտով կվերադառնաք:
- Պարբերաբար ուշացումները վկայում են թերի դաստիարակության մասին:
- Երբեք չի կարելի ականջ դնել այլոց խոսակցությանը:
- Եթե մոռացել եք դիմացինի անունը, պարզապես ներողություն խնդրեք, ասեք դրա մասին և հարցրեք նրա անունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



