ՌԴ-ում Մահվան կոստյումով տղամարդը 4 դագաղ է տեղադրել Իրկուտսկի կառավարության շենքի մոտ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Իրկուտսկ քաղաքում Մահվան կոստյումով տղամարդը շրջանային կառավարության շենքի մոտակա հրապարակում 4 դագաղ է տեղադրել՝ հիշեցնելու պաշտոնյաներին մեկ տարի առաջ հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատանը տեղի ունեցած ողբերգության մասին:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ավելի ուշ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որն ստուգել է ինքնաշեն դագաղները պայթուցիկ նյութ հայտնաբերելու կասկածանքով, սակայն ոչինչ չի գտել:
Այնուհետև օրինապահները ձերբակալել են չարտոնագրված ակցիայի երկու կազմակերպչի: Ձերբակալվածները պարզաբանել են, որ իրենց գործողություններով ցանկացել են հիշեցնել մանկատանը կատարվածի մասին: Նրանց նկատմամբ տուգանք է սահմանվել:
Անցյալ տարվա ամռանը Չերեմխովոյի նյարդահոգեբանական գիշերօթիկի սաների մեծամասնությունը տուժել է աղիքային վարակի բռնկման հետևանքով, 4 երեխա մահացել է:






