Հրաժեշտ ենք տալիս նյուդին. աշնանը նորաձև շրթներկի գույնը
LIFEԱշնանը հրաժեշտ ենք տալիս նյուդ երանգի շրթներկին, քանի որ հատապտղային երանգները գալիք սեզոնի գլխավոր թրենդներից են. բալի, մոշի, սալորի գույները գերնորաձև են։ Հայտնի նորաձևության տների դիմահարդարները աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրություններում շեշտը դրել են վառ շուրթերի վրա։ Ուշադրությունը չշեղելու համար աչքերի դիմահարդարումը հասցվել է մինիմումի. ոչ մի սնգույր կամ կոնտուրինգ, միայն թարմ ու հարթ մաշկ։

La Perla և Valentino շոուներում ընտրությունը խորը, փոքր ինչ գոտիկական գինու երանգներում էր։ Jill Stuart-ը և Giambattista Valli-ին նախընտրությունը տվել են օմբրե ոճի հարդարմանը։ Հստակ ընդգծում կամ փոքր ինչ լղոզված, ասես հենց նոր համբուրված շուրթեր. ընտրությունը ձերն է։




1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



