Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսագետը` հարկային վարչարարության դրական և բացասական ազդեցության մասին

ECONOMICS

Համաշխարհային բանկը վերջերս բարձր է գնահատել Հայաստանում կատարված հարկային համակարգի փոփոխությունները:

Որքանո՞վ են այդ փոփոխությունները արդյունավետ եղել տնտեսության համար և ինչ ուղղակի ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսական ակտիվության համար՝ Past.am-ը կփորձի պարզել ոլորտի մասնագետներից:

Տնտեսագիտական համալսարանի դասախոս, փորձագետ Արթուր Առաքելյանը Past.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարկային փոփոխությունների դրական և բացասական ազդեցությունների մասին: Որպես հարկային դաշտի կարևորագույն փոփոխություն տնտեսագետն առանձնացրեց «Շրջանառության հարկի» մասին օրենքում դրույքաչափերի վերաբերյալ օրենքի նախագիծը: «Նախկինում կար շրջանառության հարկի հետևյալ մակարդակներ. առևտուրը, ծառայությունները, արտադրությունը հարկվում էին` 3.5 տոկոս հարկով, վարձակալությունը` 10 , նոտարական գործունեությունը` 20 և գործունեության այլ տեսակները` 5 տոկոս հարկով: Փոփոխությունների համաձայն` առևտրի 3.5 տոկոս հարկը կառավարության որոշմամբ իջեցվեց 1 տոկոսի, սակայն առաջ եկավ պարտադիր փաստաթղթավորման պահանջը», - մանրամասնեց տնտեսագետը` նշելով, որ այժմ փաստաթղթաշրջանառության բացակայության դեպքում ՓՄՁ ներկայացուցիչները պարտավոր են վճարել ոչ թե 3.5 տոկոս, այլ 5 տոկոս հարկ:

Ըստ տնտեսագետի` արդյունքում այն ՓՄՁ-ները, որոնք պարզապես տեխնիկապես չեն կարող փաստաթղթաշրջանառություն իրականացնել, ստիպված են վճարել ավելի շատ հարկ, քան նախկինում: Այս կերպ ասած` օրենքը շահավետ է այն տնտեսվարողների համար, ովքեր «մաքուր» են աշխատում, իսկ ստվերում գործունեություն ծավալողների համար` ոչ:

«Նախկինում շրջանառության հարկի շեմը կազմում էր 58,35 մլն դրամ, ինչը բարձրացվեց 114մլն-ի: Պարզվում է, որ նախկինում գրեթե բոլոր ՓՄՁ-ները տարեկան հաշվետվությունները ներկայացնում էին մինչև 58.35 մլն դրամի շրջանառություն, իսկ մնացած առևտրաշրջանառությունը պահվում էր ստվերում»,- պարզաբանեց տնտեսագետը` հավելելով, որ կառավարությունը շեմը բարձրացրեց մինչև 114 մլն դրամի չափով, ինչի արդյունքում ավելի շատ ՓՄՁ-ներ ընկան շրջանառության հարկի տակ: Այլ կերպ ասած` շեմի բարձրացումը նպաստեց հարկային բեռի թեթևացմանը: Խոսելով հարկային վարչարարության բացասական հետևանքների մասին` Արթուր Առաքելյանն առանձնացրեց փոքր և խոշոր բիզնեսների միջև աշխատանքային հարաբերությունները: «Այն փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ունեն տարեկան օրինակ 100 մլն դրամ շրջանառություն չեն ցանկանում ունենալ շեմը գերազանցող շրջանառության ցուցանիշներ, քանի որ կընկնեն ընդհանուր հարկման դաշտ: Նրանք,չցանկանալով մեծացնել շրջանառությունը, մատարարներից փաստաթղթով ապրաք ձեռք չեն բերում, ինչն էլ խնդիր է դառնում խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար, քանի որ վերջիններս կորցնում են դրոշմապիտակավորված ապրանքի վաճառքից ստացված եկամուտը»,- ասաց Առաքելյանը: Նրա խոսքով` երբ կառավարությունը փաստաթղթավորում ներկայացնելը թողեց տնտեսվարողների հայացողությամբ, բավարարեց այն ՓՄՁ-ների պահանջները, որոնք բողոքում էին պարտադիր պայմանից, իսկ, ահա, միկրոտնտեսագիտության օրենքների համաձայն որոշումը այդքան էլ շահավետ չէր տնտեսության համար:

Լիլիթ Լալայան

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer