Օգոստոսի 17-ից Երեւանի մի շարք փողոցներում կկատարվեն երթեւեկության փոփոխություններ
SOCIETYՏրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. օգոստոսի 17-ից Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց եւ Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արտաշիսյան փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա՝ Իսակովի պողոտայի ուղղությամբ, եւ Արշակունյաց պողոտայից դեպի Գ. Նժդեհի փողոց՝ Արցախի պողոտայի ուղղությամբ, երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



