Ռուս օլիգարխն ամուսնացել է մոդելի հետ․ 2 հարսանեկան զգեստ, 9 մլն դոլար արժեցող ամուսնական մատանի (ֆոտո, վիդեո)
LIFE
Ռուս օլիգարխ Ալեքսեյ Շապովալովը պաշտոնապես ամուսնացել է 27-ամյա մոդել Քսենիա Ցարիցինայի հետ։ Զույգի շքեղ հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայի մոտակայքում գտնվող Բարվիխա շքեղ հյուրանոցում։
Չնայած Շապովալովն ու Քսենիան միասին էին արդեն 5 տարի ու ունեն 2 երեխաներ, նրանք նոր են միայն պաշտոնապես ամուսնանում։Հարսանիքի նկարներն ու տեսանյութերը ապացուցում են հանդիսության շքեղությունը։ Քսենիան շքեղ տեսք ուներ հարսանեկան զգեստով, որը պատված էր քարերով։ Երկրորդ հարսանեկան զգեստը առավել նրբագեղ է՝ երկար քողով։
Հարսանիքի հյուրերին զվարճացրել են Պոլինա Գագարինան, «Լենինգրադ» ռոք-խումբը։
Հարսանեկան տորթը այնպիսին էր, որ կարծեք թե լողում էր օդում։ Սրահը զարդարված էր հարյուրավոր սպիտակ ծաղիկներով ու փայլող ջահերով։ Քսենիան ավելի վաղ ցուցարդել էր 70 կարատ ունեցող ադամանդե մատանին, որը գնահատվում է մոտ 9 մլն դոլար։




















































