Փողոցների ու բակերի 664 վնասված լուսատուներ փոխարինվել են նորերով
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում նորերով են փոխարինվել փողոցների ու բակերի 664 վնասված լուսատուներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև «թեժ գծերով» ստացված զանգերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց, փողոցի հատված և 2 բակային տարածք: Ընթացքում է 1 տարածքի արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:



