Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Օձաբերդի պեղումներն ի հայտ են բերել նոր ու կարեւոր տեղեկություններ

SOCIETY

Օձաբերդ հնավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ համայնքների միջեւ: Այն գիտական շրջանակներին հայտնի է դեռեւս 1860-ական թվականներից: Օձաբերդի հյուսիս-արեւմտյան քարաժայռերից մեկի վրա է փորագրված Վանի թագավորության միապետ Ռուսա Առաջինի (Ք. ա. 735-713 թթ.) սեպագիր արձանագրությունը: Այստեղ հենց վկայված է հնավայրի անունը, որն ուրարտական միապետը կոչել է ամպրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին՝ Թեյշեբա աստծո քաղաք: Հնագետների կարծիքով՝ Օձաբերդը չափազանց կարեւոր նշանակություն ուներ: Այն կարեւոր կետ էր, որը հսկում էր Սեւանի ավազանի հարավային ավազանի երկայնքով տարածվող ամրոցների շղթան, ինչպես նաեւ՝ դեպի Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհը:
2014 թվականից Օձաբերդում իրականացվող պեղումներն այս տարի ընթացել են Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից` Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման» դրամաշնորհի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը, վերջին տարիների պեղումները տալիս են կարեւոր տեղեկություններ ուրարտական եւ ետուրարտական շրջանների մի շարք կարեւոր հարցերի վերաբերյալ: «Այս տարի հիմնականում աշխատանքները կենտրոնացվել են ամրոցի արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում: Ամրոցի արեւելյան հատվածում բացվեցին կիսակիկլոպյան շարվածքի պատերով մի կառույց եւ միջին մեծության քարերով արված դարավանդաձեւ հարթակներ: Այստեղ, ըստ մեր նախնական դիտարկումների, գործ ունենք մի քանի փուլերի հետ: Ըստ երեւույթին, վաղ փուլում կառուցվել է կիսակիկլոպյան շարվածքի պատերով կառույցը, իսկ այնուհետեւ այն վերածվել միջին մեծության քարերով դարավանդաձեւ հարթակի: Ըստ մեր ունեցած նախնական տվյալների, այս կառույցները պետք է թվագրվեն Ք. ա. 8-6-րդ դարերով: Այս տեղամասից գտնվել են խեցեղենի բեկորներ, որոնք հիմնականում թվագրվում են միջին եւ ուշ երկաթի ժամանակաշրջաններով, ինչպես նաեւ կենդանական ոսկորներ, բրոնզե օղ, գամեր, աղորիք, ձկան կարթի ծանրոց եւ այլն: Տպավորիչ են բացված աղյուսները, որոնք իրենց չափերով հիշեցնում են ուրարտական աղյուսների չափերը, սակայն իրենց տեսքով եւ բաղադրությամբ խիստ տարբերվում են դրանցից: Ըստ երեւույթին, գործ ունենք ուրարտական աղյուսաշինական ավանդույթների տեղական իմիտացիայի հետ: Այս տեղամասում բացվել են նաեւ մի քանի կավածեփ հատակներ, որոնց կառուցման համար նախ արվել է մանր քարերով հարթեցում: Խիստ հետաքրքիր են ամրոցի հյուսիսարեւելյան հատվածում արված պեղումների արդյունքները: Այստեղ աշխատել ենք երկու պեղավայրում: Առաջին պեղավայրում բացվեցին քարերով հարթեցում, այնուհետեւ հատակ եւ հզոր հրդեհի շերտ, որի արդյունքում խիստ վնասվել է մի կառույց (հավանաբար, պատ կամ բարձրացված հարթակ): Սա շատ կարևոր տեղեկություն է: Մյուս տեղամասում բացվեց 1,30 մետր բարձրությամբ եւ 3 մետր հաստությամբ մի պատ: Այստեղ` պատի դիմաց ֆիքսվեցին բազմաթիվ աղյուսներ, այնուհետ բացվեց այրված հատակը:

Այստեղ եւս առկա են հրդեհի շերտեր: Դեռեւս դժվար է ասել, թե վերը նշված պեղավայրերում ֆիքսված հրդեհը եղել է կենցաղայի՞ն, թե՞ ինչ-որ հարձակման հետեւանքով: Պատի տակ ֆիքսվեց նաեւ հիմնաժայռը: Ստորին հատակից գտնված խեցեղեն նյութը թույլ է տալիս պատի կառուցումը վերագրել Ք. ա. 8-րդ դարի վերջից 7-րդ դարն ընկած ժամանակահատվածով: Այս պեղավայրերում կան ավելի ուշ փուլի վերակառուցումներ: Պետք է նշել, որ Օձաբերդը Սեւանի ավազանի այն եզակի հնավայրերից է, որտեղ վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել եւ ֆիքսվել են բազմաթիվ աղյուսներ: Վերը նշված տեղամասերից վերցվել են նմուշներ՝ հետագա անալիզների համար: Անչափ հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին միջնաբերդի հյուսիսարեւելյան հատվածում: Այստեղ բացվեց բավական տպավորիչ թեքահարթակ, որն անմիջական կապ ունի միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պարսպաշարի հետ: Պետք է նշել, որ այն շարունակվում է պարսպաշարի երկայնքով: Նման թեքահարթակներ ֆիքսվել են նաեւ Մարգահովտի եւ Նորաբակ 1-ի պեղումների արդյունքում: Այս թեքահարթակը որոշակի նմանություններ է դրսևորում Խեթական տերության մայրաքաղաք Խաթթուշայի թեքահարթակների հետ : Օձաբերդի այս տարվա պեղումները կարեւոր բացահայտումներ են անում Հայաստանի Երկաթի դարաշրջանի ճարտարապետության, ամրաշինության, բնակչության կենցաղի եւ տարածքի կազմակերպման, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Հետաքրքիր է, որ Օձաբերդի պեղումների ընթացքում թե ամրոցում եւ թե միջնաբերդում չի ֆիքսվել որեւէ ուրարտական շերտ: Մենք նախնականորեն հակված ենք կարծելու, որ չնայած Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությանը, Օձաբերդում ուրարտական ներկայությունը եղել է ոչ երկարատեւ: Այդ արձանագրությունը, ըստ մեր ունեցած տվյալների, վերջին ուրարտական արձանագրությունն է Սեւանի ավազանում: Ռուսա Առաջինը հետագայում ունեցավ լուրջ եւ ճակատագրական խնդիրներ Ասորեստանի գահակալ Սարգոն Երկրորդի հետ: Անգամ Ռուսայի դեմ էր ապստամբել իր որդի Մելարտուան: Կային խնդիրներ հյուսիսից ներխուժած կիմերների հետ: Հնարավոր է, որ այս, ինչպես նաեւ այլ հանգամանքների բերումով Օձաբերդում որոշակի ժամանակ անց ուրարտական ներկայությունը խիստ թուլացել է կամ էլ տեւել ոչ այդքան երկար: Կարծում ենք, որ հետագա պեղումները նոր պատասխաններ կտան այս հարցին»,-նշեց արշավախմբի ղեկավարը:


Ծովինարի Թեյշեբաինի կամ Օձաբերդ ամրոցի պեղումները մի քանի տարի է, ինչ ձեռք են բերել միջազգային նշանակություն եւ հնչեղություն: Այս տարիներին հնագիտական հուշարձանի պեղումներում ընդգրկվել են նաեւ հնագետներ Ռուսաստանից, Իրանից, Ավստրալիայից: Պեղումների մասնակից, Իրանի Իսլամական Հանրապետության հնագիտության կենտրոնի ներկայացուցիչ, դոկտոր Յուսեֆ Ֆալլահիանը, կարեւորելով Թեյշեբաինի պեղումների հետագա շարունակության անհրաժեշտությունը, տպավորիչ համարեց այս տարվա պեղումների արդյունքները: «Այս ամրոցի պեղումները մեզ արժեքավոր գիտական նոր նյութեր են տալիս՝ վերծանելու Ք. ա. 8-6-րդ դարերում, դրանից առաջ կամ հետո ընթացած կյանքը այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին էլ պետք է շարունակվեն հնագիտական պեղումները, որպեսզի հնարավոր լինի ամբողջապես բացահայտել հեռավոր դարերի խորքում մնացած ու հողի շերտով ծածկված գաղտնիքները: Այս հուշարձանում, իսկապես, պատմագիտական հսկայական նյութ կա թաղված: Իրանի հյուսիսում եւս քիչ չեն ուրարտական հուշարձանները, որոնց ուսումնասիրման համար անչափ կարեւոր է մեր մասնակցությունը այս պեղումներին»,-պատմեց իրանցի հնագետ Յուսեֆ Ֆալահիանը:
Հնագիտական արշավախմբում այս տարի Միքայել Բադալյանի ղեկավարությամբ աշխատել են արշավախմբի ղեկավարի տեղակալ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության բաժնի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող Արթուր Միքայելյանը, ճարտարապետ Հայկ Կյուրեղյանը, Պետերբուրգի Էրմիտաժի հավաքածուի պահապան, հնագետ Աննա Նովիկովան, Իրանի Իսլամական Հանրապետության հնագիտության կենտրոնի հնագետներ դոկտոր Յուսեֆ Ֆալահիանը եւ Ֆարիբորս Թահասսեբին, ավստրալահայ հնագետ Վարդենի Պոյաճյանը, պատմաբան Հայկ ՈՒջուջյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Հարություն Հարությունյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արման Եղիազարյանը, դպրոցական Արտաշես Կյուրեղյանը, Արծվանիստ գյուղից պեղումներին օժանդակող դպրոցականներ Արսեն եւ Գագիկ Հարությունյանները, բազմաթիվ կամավորներ ՌԴ-ից եւ Հայաստանից: Պեղումների խորհրդատուն է հայտնի հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:
Ծովինարի հնագիտական պեղումները բավականին ակտիվացրել են տուրիստների հոսքը դեպի հնագիտական հուշարձան եւ շրջակա համայնքներ: «Այս տարվա պեղումների ընթացքում մեզ այցելել են հարյուրավոր զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռումինիայից: Համոզված եմ, որ այս ու հետագա պեղումների շնորհիվ եւս Օձաբերդի մերձակա Ծովինար եւ Արծվանիստ գյուղերը կարող են բազմաթիվ զբոսաշրջիկներ ընդունել՝ զարգացնելով թե հնագիտական, թե այլ ուղղությունների տուրիզմը»,-հավաստեց արշավախմբի ղեկավարի տեղակալ Արթուր Միքայելյանը:
Արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը գտնում է, որ Օձաբերդի ամբողջական պատկերը ստանալու, բազմաթիվ այլ գաղտնիքներ բացահայտելու համար կպահանջվեն երկար տարիների աշխատանք ու շատ ջանքեր:

Խոսրով Խլղաթյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns