Գուամի բնակիչներին սխալմամբ նախազգուշացրել են վտանգի մասին․ լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSԳուամ կղզու ռադիոկայանով սխալմամբ հնչել է վտանգի մասին նախազգուշացում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Պարբերականի տվյալներով, Գուամի ռադիոունկնդիրներին տեղեկացրել են սպառնալիքի մասին տեղական ժամանակով 00։25-ին։ Նշում են, որ տագնապը 15 րոպե է տեւել։
Ըստ կղզու իշխանությունների հայտարարության՝ սպառնալիքի մասին նախազգուշացումը, որը ստացել են ռադիոունկնդիրները, ԱԴ դեպքում բնակչության իրազեկման համակարգի արտապլանային ստուգում էր։ Նաեւ նշվում է, որիշխանությունները զրուցել են ռադիոկայանների ղեկավարների հետ, որպեսզի համոզվեն, որ նման միջադեպ հետագայում չի կրկնվի։
Հիշեցնենք, որ Փհենյանը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմակայանին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



