ՄԻԵԴ հերթական վճռով ՀՀ կառավարությունը կհատուցի 3 հազար 600 եվրո
SOCIETYՄարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 3 հազար 600 եվրոյին համարժեք դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 17-ի նիստի օրակարգում:
ՄԻԵԴ-ի «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հունիսի 15-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել նշված գումարը:
Այդ գործով ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 15-ն է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



