Թուրքիայի քրդամետ կուսակցությունը «Խղճի և արդարության» ակցիան շարունակում է Իզմիրում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից կազմակերպված «Խղճի և արդարության» ակցիան, որը սկսվել էր Դիարբեքիրում, անցկացվել Ստամբուլում, ապա Վանում շարունակվում է Իզմիրում: Այս մասին, ինչպես «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել HDP-ի ձերբակալված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և մյուս պատգամավորներին:
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ ակցիայի անցկացման վերջին կետը լինելու է Իզմիրի Գունդողդու հրապարակը:
2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում«զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելով» մեղադրանքներով:



