Քանդված կամարաշարի վերականգնմամբ ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը
SOCIETYՕձունի եկեղեցու վերածննդի ծրագրի ավարտին հաշված օրեր են մնացել: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ:
Ինչպես տեղեկացրին «Օձունի նոր կյանք» ծրագրի մամուլի բաժնից,Օձունի եկեղեցու վերականգնման համար կիրառել են եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում:
Օձունում եռում են վերջին փուլի աշխատանքները. վերականգնվում է ԽՍՀՄ տարիներին վերակառուցման նպատակով քանդված և երկրի փլուզման պատճառով այդպես էլ չվերականգնված հյուսիսային կամարաշարը: Նախապատրաստական թեժ փուլում է գտնվում ծրագրի ավարտին նվիրված արարողությունը:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



