Իբրահիմովիչ. Ես ու Ռոնալդուն շատ տարբեր ենք
SPORT«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարծում, որ իր խաղը նմանվում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղին։ Շվեդ ֆուտբոլիստը պատասխանել է նախկինում այդ երկու թիմերը գլխավորած Կարլո Անչելոտիի այն հայտարարությանը, թե այդ ֆուտբոլիստները նման են իրար։
-Նմա՞ն ենք ես ու Ռոնալդուն, ինչպես ասել է Անչելոտին։ Ես Կրիշտիանուի հետ բավականաչափ ծանոթ չեմ։ Ինչ վերաբերում է մեր խաղին, ապա մենք տարբերվում ենք միմյանցից,-Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում «Bernabeu Digital»-ը։
Հիշեցնենք, որ այսօր «ՊՍԺ»-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում հյուրընկալելու է «Ռեալին»։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



