Կիմ Չեն Ընը պատրաստ է որոշ ժամանակ եւս նայել «յանկիների հիմար վարքածին»
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ռազմավարական զորքեր տեսչական այցի ժամանակ հայտարարել է, որ «պատրաստ է որոշ ժամանակ նայել յանկիների հիմար վարքագծին», բայց նրանց խորհուրդ է տալիս թարմ գլխով քննարկել բոլոր դրական ու բացասական կողմերը եւ հասկանալ, որ առճակատումն անբարենպաստ է երկու կողմերի համար։ Այս մասին հայտնել է Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
«Նա ասել է, որ ամերիկացի իմպերալիստներն իրենք են իրենց պարանոցին օղակ հագցրել՝ իրենց անխոհեմ առճակատմամբ, բայց նա դեռ որոշ ժամանակ կնայի յանքիների հիմար վարքագծին»,-հայտնել է գործակալությունը։
Առաջնորդն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել սթափ գլխով մտածել ու քննարկել բոլոր դրական ու բացասական կողմերը եւ հասկանալ, որ այն ձեռնտու չէ երկու կողմերին։ Լարվածության նվազեցման եւ «զինված բախումը կանխելու համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի սադրանքներն ու մեզ հանգիստ թողնի»։
Եթե ԱՄՆ-ն չհետեւի այդ խորհրդին, ապա «վրա կհասնի պատմական պահը, երբ «Հավսոն»-ի հրետանավորները կբռնեն նրա կոկորդից»։ Հրետանավորներին Կիմ Չեն Ընը խորհուրդ է տվել «միշտ պատրաստ լինել արձակմանը՝ ցանկացած պահի կուսակցության հրամանով մարտի նետվելու համար»։



