«Հրազդան» ՔԿՀ մոտակայքում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել. Պարունակությունն ուղարկվել է փորձաքննության
SOCIETYՕգոստոսի 14-ին`ժամը 21:30-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս թիվ 3 պահակետի արգելագոտու պատի տակից հայտնաբերել են 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ, որի մեջ առկա է եղել «Պրեգաբալին» գրառմամբ 45 դեղին գույնի դեղահաբ, 32.2 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն զանգված, 7 գրամ գորշ գույնի կոշտ զանգված և ներարկիչ`8 մլգ. թափանցիկ հեղուկով լցված:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



