Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու փաստերով հարուցվել են քրեական գործեր

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված բազմադրվագ հանցագործությունների` բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու փաստերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների նոր հանգամանքներ, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել են երեք քրեական գործեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, այսպես, վերը նշված բազմադրված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ, «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորներ Հ. Ա.-ն, Լ. Ս.-ն և Վ. Շ.-ն հաղորդումներ են տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ:

Հ. Ա.-ն հայտնել է, որ գողություն կատարելու կասկածանքով 18.07.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ծեծել են իրեն և բռնության գործադրմամբ խոստովանական ցուցմունք կորզել Մեծամոր քաղաքում իր կողմից կատարված բնակարանային գողության վերաբերյալ: Ըստ Հ. Ա.-ի` ոստիկանների կիրառած բռնությունների հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

Բնակարանային գողությունների և ավազակային հարձակման գործով մյուս մեղադրյալ Լ. Ս.-ն ևս հայտնել է, որ ոստիկանության Արմավիրի բաժնում  18.07.2017թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանության մի խումբ  աշխատակիցների կողմից, ովքեր արժանապատվությունը նվաստացնելու սպառնալիքով  ցուցմունք են կորզել իրենից: Ինքն էլ սպառնալիքի և վախի ազդեցության տակ հայտնել է իրականության հետ կապ չունեցող հանգամանքներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ. Շ.-ն նույնպես Հատուկ քննչական ծառայությունում բացատրությամբ հայտնել է, որ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցներն ավազակության և գողության դեպքերով տեղեկություններ ու խոստովանություն ստանալու նպատակով հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն: 

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Ընդ որում, ելնելով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության անհրաժեշտությունից, հիշյալ գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns