ՄԱԿ-ը 5,9 մլն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ում երաշտից տուժածներին
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ը 5,9 միլիոն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ում սաստիկ երաշտից տուժածներին օգնելու համար: Օգոստոսի 15-ին այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտնել Է Մանկական հիմնադրամին եւ Պարենավորման ծրագրին 2,8 եւ 2,5 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ տարերքի զոհերին բժշկական օգնություն ցույց տալու եւ այն հիվանդությունների տարածումը կանխելու գործունեության համար, որոնց նպաստում Է երաշտը»,- նշել Է գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ում հացաբույսեր արտադրող հիմնական տարածաշրջաններն այս տարի սաստիկ տուժել են ապրիլին սկսված չորային եղանակից: ՄԱԿ-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիսի դրությամբ ԿԺԴՀ-ի տարբեր շրջաններում ոչնչացել Է բերքի 16-ից մինչեւ 59 տոկոսը: Առանձնակի վնաս Է հասցվել բրնձի արտադրությանը, որի բուծման համար շատ ջուր Է պահանջվում:
ԿԺԴՀ-ին միջոցներ հատկացնելու որոշումն ընդունվել Է Կորեական թերակղզում ռազմական դիմակայության սրման ֆոնին, որին հանգեցրել են Փենյանի եւ Վաշինգտոնի մի շարք սուր հայտարարությունները: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե ԿԺԴՀ-ն չպետք Է սպառնա ԱՄՆ-ին, եւ խոստացել Է հարձակումներին պատասխանել «կրակով եւ ցասումով, որոնք աշխարհը երբեք չի տեսել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



