Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Լավագույն դիրքապահը. Սամվել Խաչատրյան

SOCIETY

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

 Ծառայության անցնելով Պաշտպանության բանակում` շատ հաճախ երիտասարդ հայրենյաց պաշտպանները չգիտեն, թե ինչ դժվարություններ ու փորձություններ պիտի հաղթահարեն, սակայն հանուն մեծ գաղափարների` նրանք պատրաստակամորեն են ստանձնում պատվաբեր առաքելությունը: Սամվել Հարությունի Խաչատրյանը նրանցից մեկն է: Նա ծնվել է 1997թ. հունվարի 11-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Զորակոչվել է զինծառայության 2015 թվականին: Զինծառայության տարբեր ոլորտներում ցուցաբերած բանիմացության, ընկերասիրության և գիտելիքները խորացնելու պատրաստակամության շնորհիվ Սամվել Խաչատրյանը զորամասում ծառայելու առաջին օրերից ձեռք է բերել վերադաս հրամանատարության և ծառայակից ընկերների վստահությունն ու հարգանքը: Մասնակցելով սերժանտական դասընթացներին` ստացել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի զինվորական կոչում՝ նշանակվելով ջոկի հրամանատար:

Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու իսկական հնարավորություն Սամվել Խաչատրյանին և նրա անձնակազմին ընձեռվեց 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը: Եվ իր պարտականությունները նա կատարեց գերազանց:

Տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մտադրության մասին և ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը` դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանն անձնակազմին թաքստոցներում պատսպարվելու հրաման տվեց, իսկ ինքը մարտական դիրքի ձախ հատվածում գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ միասին նպաստավոր կրակային դիրքեր զբաղեցրեց և զենքի վրա տեղադրված ջերմատեսիլ սարքի օգնությամբ դեպի հակառակորդն ուղղորդեց կրակը:

«Գիշերը ժամը 2:30-ի սահմաններում հարևան դիրքից մեզ զանգել և զգուշացրել են, որ մեր ուղղությամբ հակառակորդի շարժ են նկատել: Գործելով նման իրավիճակներում նախատեսված պլանի համաձայն` զբաղեցրել ենք համապատասխան կրակային դիրքեր: Վերադաս հրամանատարության հետ անընդհատ կապ պահելով` սպասել ենք հարմար պահի և սկսել կրակել:

Անհարկի պատահարներից խուսափելու համար անձնակազմի հիմնական մասին հրահանգել եմ խստիվ պահպանել անվտանգության կանոնները, առանց հրամանի դուրս չգալ խրամաբջիջներից, իսկ ես` գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ դիրքավորվել եմ այն հատվածում, որտեղից ավելի նպաստավոր էր կրակ վարելը»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը:

Խոսելով դիրքերում տարվող մարտական հերթապահության մասին, դիրքի ավագը կարևորեց զինծառայողների մարտական պատրաստվածությունն ու զգոնությունը, որոնք պատշաճ մակարդակով կատարելու դեպքում բոլոր դիրքապահներն էլ կարող են պատվով ու բարձր մակարդակով կատարել իրենց առաջադրված մարտական խնդիրները: «Նախքան մարտական հերթապահության ստանձնումը, զորամասի մշտական տեղակայման վայրում բազմաթիվ պարապմունքներ են իրականացվում, որոնք ուղղված են զինծառայողների մասնագիտական պատրաստվածությանը, որպեսզի յուրաքանչյուրը հստակորեն իմանա իր կոնկրետ անելիքները, տիրապետի կցագրված զենքին ու զինամթերքին: Չէ՞ որ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում այդ զենքն է լինելու իր ընկերն ու պաշտպանը: Նշված նպատակով հենց դիրքերում ենք տարաբնույթ միջոցառումներ կազմակերերպում, պարբերաբար զենքի խնամք իրականացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք այն ըստ նպատակի օգտագործել: Միաժամանակ, մարտական հերթապահություն տանելիս պետք է չափազանց զգոն լինել, ժամանակին կատարել դիտարկումները, որպեսզի կարողանանք պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը: Իմ կարծիքով՝ դիրքապահ տղաները բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ պատասխանատու առաքելություն է դրված իրենց վրա, և որքան կարևոր է, որ երբեք հուսախաբ չանեն սպասելիքները»,- նշեց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը` հավելելով, որ տեղի ունեցած գործողությունները եկան փաստելու, որ տղաներն իրոք գիտակցաբար և բարձր մակարդակով են կատարում իրենց պարտականությունները:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Սամվել Հարությունի Խաչատրյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League