Թրամփն ու Սինձո Աբեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ ծավալված իրադրությունը
INTERNATIONAL NEWSՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալված իրավիճակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք Հյուսիսային Կորեայում ծավալված իրադրության շուրջ անկեղծորեն կարծիքներ ենք փոխանակել։ Գուամի ուղղությամբ հրթիռներ արձակելու նախազգուշացման պատճառով լարվածությունը շատ բարձր մակարդակի է հասել։ Այս իրավիճակում ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի՝ դաշնակցական պարտավորվածությունների հակվածությունը։ Մեր կարծիքները համընկել են Հյուսիսային Կորեայում հրթիռային արձակումը թույլ չտալու առաջնային անհրաժեշտության շուրջ՝ դա համար ամրապնդելով Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի սերտ փոխգործակցությունը, ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափով՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի՝ համագործակցելով համաշխարհային հանրության, նախեւառաջ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ»,-ասել է Սինձո Աբեն։



