Արտակարգ դեպք Կոտայքի Ֆանտան գյուղում. կասկածելի իրի պայթյունի հետեւանքով 59-ամյա տղամարդ է մահացել
SOCIETYԿոտայքի մարզում, այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 1 մարդ է մահացել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները գյուղի գլխավոր փողոցի խաչմերուկում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Ալթունյանի դին։
Դեպքին ականատեսներն ասում էին, որ մահացածն իր 2 համագյուղացիների հետ, որոնցից մեկը գյուղի զինղեկն է, ինչ-որ կասկածելի իր են գտել, այնուհետեւ ընկերներից մեկը նետել է այդ իրը, ու մի քայլ քանի հեռանալուց Հ. Ալթունյանը հետ է դարձել եւ այդ կասկածելի իրը վերցրել է։ Այնուհետեւ իրի վրա տեղադրված ինչ-որ բան է պտտացրել, ինչն էլ առաջացրել է պայթյուն։
Երեւանից ժամանել են նաեւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։



